hetq.am: Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց պետական 3 շենքերի պահպանությունն ապահովելու նպատակով ոստիկանությանը 76 մլն դրամ հատկացնել: Այն տրամադրվելու է կառավարության պահուստային ֆոնդից:
Ոստիկանության հաղորդմամբ՝ կառավարությունը մարտի 29-ին որոշել է պահպանության ենթակա պետական շենքերի ցանկում ներառել նաև անվտանգության խորհրդի շենքը, պետական վերահսկողական ծառայության և վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի շենքերը:
Այդ որոշմամբ նախատեսված չեն եղել նոր օբյեկտների պահպանության համար անհրաժեշտ ծախսեր, ինչի պատճառով էլ պետք է ոստիկանությանը հավելյալ գումար հատկացնել: