27 մլն դրամ՝ դպրոց ընդունվելու էլեկտրոնային հայտագրման և կրթության կառավարման միասնական համակարգերի ներդրմանը |hetq.am|

hetq.am։ Դպրոց ընդունվելու էլեկտրոնային հայտագրման և կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգերի ներդրման և սպասարկման նպատակով կառավարությունն այսօրվա նիստին մոտ 27 միլիոն դրամ հատկացրեց «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին:

Գումարը տրամադրվելու է պետական բյուջեի հաշվին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տրամադրվող «Կրթության որակի ապահովում» ծրագրով նախատեսված միջոցներից:

Նախարարության հաղորդմամբ՝ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը ստեղծել է «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը», որը բաղկացած է «Նախադպրոցական կրթության», «Դպրոցների», «Մասնագիտական կրթության» կառավարման տեղեկատվական համակարգերից: Այս պահին սակայն ամբողջությամբ ներդրված և սպասարկվում է միայն «Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«15 տարի է՝ գերության մեջ ենք․ կառավարությունը համարժեք չի փոխհատուցում»․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում |aravot.am|

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

17-ի փոխարեն` 12 նախարարություն. գործադիրն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.