Միջադեպ վրացի և ռուս պատգամավորների միջև. Հայաստանի պատվիրակության արձագանքը |lragir.am|

lragir.am։ Վրաստանի խորհրդարանում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ սկանդալ է տեղի ունեցել: Վրացի պատգամավորների դուր չի եկել, որ Ռուսաստանի խորհրդարանի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որը նախագահում է նիստը, նստել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի տեղում:

Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին նշել է. «Չեմ պատկերացնում՝ ինչը կարող է ավելի ծանր լինել, քան տեսածս: Չգիտեմ ինչ ասել»: Վրաստանի ընդդիմադիր պատգամավորները խայտառակություն են որակել ռուս պատգամավորների ներկայությունը Վրաստանի խորհրդարանում: Խոսքն առաջին հերթին Գավրիլովի մասին է, որին մեղադրում են 90-ականների սկզբին Աբխազիայում ռազմական գործողությունների մասնակցելու մեջ:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին էլ կարծում է, որ չի կարող ուղղափառ դաշինք լինել մի երկրի հետ, որը ոչ միայն օկուպացրել է երկրի տարածքը, այլ նաև պայքարում է կրոնի, քրիստոնեական կանոնների դեմ:

«Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավոր Ակակի Բոբոխիձեն ջուր է շփել ռուս պատգամավորների վրա՝ կոչ անելով հեռանալ երկրից:

Վեհաժողովի աշխատանքներին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ: Միջադեպի ժամանակ Հայաստանի պատվիրակությունը լքել է խորհրդարանի շենքը: Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ հաշվի առնելով, որ երկու կողմից էլ եղբայրական ժողովուրդներ են, որոշել են դուրս գալ դահլիճից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.