Սոցապն առաջարկել է չընդունել նվազագույն աշխատավարձը բարձրացնող՝ «Իմ քայլի» նախագիծը |panarmenian.net|

panarmenian.net։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ «Իմ քայլը» պատգամավորներ Բաբկեն Թունյանին և Վարազդատ Կարապետյանի կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագծին, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը 55,500 դրամից բարձրացնել 63,000 դրամի:

Նշվում է, որ նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացման՝ հաշվի առնելով այն, որ առաջարկության ընդունման դեպքում կաճեն եկամտային հարկով հարկման բազաները:

ՀՀ-ում ներկայումս գործող նվազագույն ամսական աշխատավարձը, ներառյալ եկամտային հարկը կազմում է 71,400 դրամ:

Համաձայն «Պետական պաշտոններ և ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80%-ից և գերազանցել 120%-ը:

Ներկայումս գոծող բազային աշխատավարձը կազմում է 66,140 դրամ կամ նվազագույն աշխատավարձի 92.6 %-ը, ինչն էլ դրված է ընթացիկ տարվա ՀՀ պետական բյուջեով աշխատավարձի ֆոնդի հաշվարկման հիմքում:

«Նվազագույն ամսական աշխատավարձը 63,000 դրամ, կամ ներառյալ եկամտային հարկը 84,400 դրամ սահմանելու դեպքում աճը կկազմի 18.2%: Պահպանելով հաշվարկի նույն ձևաչափը, ինչպես որ հաշվարկվել է ընթացիկ տարվա պետական բյուջեում աշխատավարձի ֆոնդը, այլ հավասար պայմաններում լրացուցիչ ծախսը տարեկան կկազմի մոտ 87.1 մլրդ դրամ (ընթացիկ տարվա ՀՀ պետական բյուջեով հաշվարկված աշխատավարձի ֆոնդի՝ 478.8 մլրդ դրամի 18.2%-ը):

Ընդ որում այն չի ներառում զինվորականների և ուսուցիչների ընթացիկ տարում նախատեսվող աշխատավարձի բարձրացումը», – ասվում է սոցապի որոշման նախագծում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նաիրա Մկրտչյանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն

Խստորեն դատապարտում եմ «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի խափանման փորձը․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.