Մոսկվայի դատարանը ուժի մեջ թողեց ուկրաինացի նավաստիների կալանավորման որոշումը |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվայի քաղաքային դատարանը ուժի մեջ է թողել ավելի վաղ կայացված որոշումը, ըստ որի՝ անցած տարի գերեվարված ուկրաինացի 24 նավաստիները պետք է առնվազն մինչև հուլիս մնան անազատության մեջ:

Համբուրգում տեղակայված Ծովային հարցերով ՄԱԿ-ի հատուկ դատարանը, մինչդեռ, երկու օր առաջ որոշում էր կայացրել, որ ուկրաինացի նավաստիները պետք է անհապաղ ազատ արձակվեն:

Ապրիլին Մոսկվայի Լեֆորտովո շրջանի դատարանը որոշել էր մինչև հուլիս երկարաձգել նավաստիների կալանքը՝ պատճառաբանելով, որ հետագա քննության անհրաժեշտություն կա:

Նավաստիներից բացի, անցած տարվա նոյեմբերին Ռուսաստանը կալանել է ուկրաինական երեք նավ:

Այս հարցը շարունակում է սուր հակասության պատճառ հանդիսանալ, մի կողմից, Ուկրաինայի և Արևմուտքի, մյուս կողմից՝ Ռուսաստանի միջև:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.