Եվրահանձնաժողովը կարող է 4 մլրդ դոլարով տուգանել Իտալիային |tert.am|

tert.am։ Եվրահանձնաժողովը հաջորդ շաբաթ կարող է Իտալիայի դեմ կարգապահական բնույթի վարույթ սկսել այն փաստի առնչությամբ, որ երկիրը չի կարողացել բավարար կերպով կրճատել պետական պարտքի մակարդակը, գրում է Bloomberg գործակալությունը:

Եվրամիության օրենքների համաձայն՝ երկրների բյուջեի պակասուրդը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 3, իսկ պետական պարտքը՝ ՀՆԱ-ի 60 տոկոսը: Այն երկրները, որոնց պարտքը գերազանցում է այդ մակարդակը, պարտավորվում են սահմանված ժամկետում կրճատել այն:

Իտալիայի պետական պարտքը երկրի ՀՆԱ-ի 132%-ն է կազմում, ինչն ավելի քան երկու անգամ գերազանցում է սահմանված չափը: 

ԵՄ-ի երկրների ֆինանսների նախարարները ստիպված կլինեն հաստատել չափից շատ պակասուրդի գործընթաց (Excessive Deficit Procedure) սկսելու մասին հանձնարարականը, ինչը ՀՆԱ-ի 0,2%-ի չափով տուգանք է նախատեսում: Տվյալ դեպքում դա հավասար է 4 մլրդ դոլարի: Հայտնի է, որ մինչ այժմ ԵՄ ոչ մի երկիր տվյալ գործընթացի համաձայն չի տուգանվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Democracy is irreversible in Armenia” – Council of Europe Action Plan 2023-2026 officially launched in Yerevan

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.