shantnews.am։ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ ևս մեկ քրեական գործ է հարուցվել:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարչակազմի նախկին ղեկավարի տեղակալ, իրավաբան Անդրեյ Պորտնովը:
Այս անգամ նա մեղադրվում է դատական իշխանության բռնազավթման մեջ: Սա արդեն Պորոշենկոյի դեմ հարուցված չորրորդ գործն է:
Սկզբում նրան մեղադրանք էր առաջադրվել պետական դավաճանության մեջ՝ կապված Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի հետ:
Ավելի ուշ՝ նրան մեղադրել էին պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: Երրորդ քրեական գործը վերաբերում էր «Խոհանոց Ռիբալսկիում» գործարանի կողմից անօրինական ճանապարհով ձեռք բերված 300 մլն դոլար եկամտի օրինականացման մեջ:
Հաղորդվում է, որ իրավաբանը երկրի նախկին նախագահին մեղադրում է նաև փողերի լվացման, հարկերի չվճարման մեջ՝ հայտարարելով, որ Պորոշենկոյի բանկային հաշիվների վրա կալանք դնելու հայտ է ներկայացնելու դատարան:
Պորտնովի խոսքով՝ առաջիկայում Պորոշենկոյին սպասվում են նման տասնյակ մեղադրանքներ: