Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ:
Այս մասին հայտնում է Լիտվայի նախագահի պաշտոնական կայքը:
Նախագահը մաղթել է, որ հետևողականորեն զարգացող և բաց համագործակցությունը ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ ԵՄ շրջանակում նոր հնարավորություններ բացեն մեր երկրների համար՝ հանուն ընդհանուր նպատակների և շահավետ գործընկերային, առևտրային, մշակութային, գիտական ու այլ համապատասխան նախագծերի իրականացման՝ ի շահ Լիտվայի և Հայաստանի ժողովուրդների։
Նա Հայաստանին ու հայ ժողովրդին մաղթել է բարգավաճում, հաջողություն և միասնություն: