Ներդրումները եղել են, կան, իսկ ներդրումային ակտիվությունն ավելանում է ժամանակի ընթացքում․ Տիգրան Խաչատրյան |tert.am|

tert.am։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն Ամուլսարի հանքավայրի հետ կապված փորձաքննության մասին դեռևս մանրամասներ չի ներկայացնում։ Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ փորձաքննության վերջնական արդյունքները չկան, հետևաբար, ինքը չի կարող ասել՝ դրակա՞ն, թե՞ բացասական կլինի այն։

«Այս հարցի մասին կարող եմ խոսել, երբ իրենք պաշտոնապես կհաստատեն ու կդառնան հրապարակային, այս պահին որևէ բան հայտնի չէ»,- ասաց նա՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերի, թե Ամուլսարի հետ կապված փորձաքննության արդյունքները դրական են։

Խաչատրյանն անդրադարձավ նաև ներդրողների համար 1 պատուհանի սկզբունքին, որն, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արված հայտարարության, պետք է ստեղծվեր Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը կից։ Խաչատրյանի խոսքով՝ աշխատանքները մեկնարկել են։

«Աշխատանքը 2 մասից է բաղկացած՝ առաջինն «Ամիրֆ» հիմնադրամն է, որ ՓԲԸ-ի կարգավիճակ ունի, ղեկավարությունը ձևավորված է։ Այս կազմակերպությունն աշխատելու է միայն խոշոր ներդրումային ծրագրերի հետ: Նպատակն այն է, որ ռեսուրսները կենտրոնանան հատուկ նշանակության ծրագրերի շուրջ։ Իսկ մնացած մասը մենք շարունակում ենք ապահովել նույն կերպ, ինչպես գործում էր «Բիզնես Արմենին» հիմնադրամում, նույնիսկ ընտրված աշխատակիցներն այնտեղի աշխատակիցներն են»,- մանրամասնեց Խաչատրյանը։

Նախարարը շեշտեց, որ ներդրումներ կան և գտնվում են տարբեր փուլերում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Ապրիլին առաջին անգամ արտահանման աճ կա. Նախարար |lragir.am|

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է չինական «Ավիկ» հոլդինգի ներկայացուցիչների հետ |hetq.am|

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը հանդիպել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարի հետ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.