Թեղուտը մինչեւ տարեվերջ կվերագործարկվի, իսկ Ալավերդու պղնձաձուլարանի դեպքում հարցը բարդ է․ նախարար |news.am|

news.am: Թեղուտի հանքը շուտով պատրաստ կլինի վերագործարկման: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Ապարանում լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով, Թեղուտը, ինչպես Հայաստանի մյուս լեռնահանքային ձեռնարկությունները, ընդերքից պղնձի հանքաքար արդյունահանելով արտադրում է խտանյութ, այն ունեցել է ժամանակավոր դադար, իսկ հիմա նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում տնօրինության հավաստիացմամբ:

«Շուտով պատրաստ են լինելու վերագործարկման: Այս տեղեկություններն իրենց գնահատմամբ, վերաբերվում են արդեն առաջիկայում շահագործմանը եւ այդտեղ արդեն մինչեւ տարեվերջ կունենանք վերսկսված արտադրություն»,-ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է Ալավերդու պղնձաձուլարանին, նա նշեց, որ այդտեղ ավելի բարդ է խնդիրը, որովհետեւ հին տեխնոլոգիայով մետալուրգիական արտադրություն է. «Այստեղ առանձնահատկությունն այն է, որ բնապահպանական առումով վնասակար գազերի արտանետումներն օդային ավազան միջազգային չափանիշներից էականորեն բարձր են:

Հասարակության պահանջն է, որ եթե ՀՀ-ում այդպիսի արտադրություն պետք է լինի, ապա միայն այն դեպքում, որ դրանք համապատասխան լինեն միջազգային նորմերին: Դա տեղի կունենա, եթե լինի խոշոր չափի ներդրումային ծրագիր՝ իմանալով, թե որտեղ պետք է օգտագործվեն արտադրությանը հարակից պրոդուկտները»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:

Նա ընդգծեց, որ հավանական է, որ կառավարությունը խորհուրդ կտա այդ նույն արտադրական տարածքներն օգտագործել այլ այնպիսի արտադրություններ կազմակերպելու համար, որոնք բնապահպանական տեսանկյունից վտանգ չեն ներկայացնում. «Իսկ իրենց այդպիսի մեկ նախաձեռնություն ունեն:

Իրենք ասել են, որ այնտեղ հնարավոր է կազմակերպել սեւ մետալուրգիայից արտադրանք: Դա աղացագնդեր են, որոնք նույնպես օգտագործվում են լեռնահանքային ձեռնարկությունների համար: Դա հնարավորությունը է մինչեւ 300 աշխատատեղեր ունենալու»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Ապրիլին առաջին անգամ արտահանման աճ կա. Նախարար |lragir.am|

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է չինական «Ավիկ» հոլդինգի ներկայացուցիչների հետ |hetq.am|

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը հանդիպել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարի հետ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.