Դատավորը կարող է չկասկածել՝ ես կարող էի նույն ոճով պատասխանել․ Մ․ Հայրապետյանը՝ դատավոր Ազարյանի հայտարարության մասին |armtimes.com|

armtimes.com։ Քաղաքակիրթ աշխարհում գրագողության բացահայտման պարագայում անգամ ամենաբարձրաստիճան պաշտոնյաները որեւէ կերպ ընկալելի չեն լինում եւ հրաժարականի դիմում են ներկայացնում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը՝ նշելով, որ Հայաստանը պետք է դրա մասը դառնա։

ԱԺ հանձնաժողովն այսօր քննարկում է Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի գիտական ատենախոսության հնարավոր գրագողության հարցը, որի մասին հայտարարել էր Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը։

«Ես իմ խոսքում չեմ կարող շրջանցել պարոն Ազարյանի թեման, որովհետեւ վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնք ինձ հնարավորություն չեն տալիս չխոսել այդ մասին։ Նախ, մեկ շաբաթ առաջ պարոն Ազարյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ հրաժարականի դիմում կներկայացնի երկու դեպքում։ Առաջինը վերաբերում էր նրան, եթե վաչապետը հարաժարական ներկայացնի։

Համացանցում սկսեցին շատ խոսել դատավորի էթիկայի մասին, եւ չէր հասցրել շատ ժամանակ անցել, երբ news.am-ին տված հերթական հարցազրույցում պարոն Ազարյանը նշեց՝ «ԱԺ-ում երեկվա երեխաները պետք է քննեն իմ հարցը»՝ հավանաբար նկատի ունենալով մեր հանձնաժողովի պատգամավորներին եւ ինձ»,- ասաց Մխիթար Հայրապետյանը՝ ընդգծելով, որ դատավորը կարող է չկասկածել՝ ինքը կարող էր առնվազն նույն ոճով պատասխանել, բայց զերծ կմնա այդ դաշտ տեղափոխվելուց։
Մխիթար Հայրապետյանի համոզմամբ՝ նման հայտարարություններն անարգանք են ոչ թե առանձին պատգամավորների, այլ՝ խորհրդարանի նկատմամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.