lragir.am։ Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ արձագանքել է հարցին, որ Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը նվիրատվություն են արել իր գլխավորած հիմնադրամներին: Աննա Հակոբյանին հիշեցրել են, որ նախկինում Նիկոլ Փաշինյանը քննադատել է օլիգարխների նման նվիրատվությունները։
Աննա Հակոբյանը նշել է, որ պետք է ազատվել համեմատականից և նախկինի երևույթները ներկայի վրա չպրոյեկտել: Հակոբյանի խոսքով, դա անտեղի կորսված ժամանակ է:
ՀՀ վարչապետի տիկինը նշել է, որ նախկինում նվիրատվությունը եղել է մենաշնորհ, ոչ բոլորն են կարողացել նվիրատվություն անել առաջին տիկնոջ հիմնադրամին:
«Չունենք որևէ բարդույթ, ներկայացնում ենք բոլորին մեր ներկայացրած աշխատանքն ու մեր նպատակները: Բոլորին նվիրատվության համար շնորհակալ ենք, որովհետև դրանք ծառայելու են իրենց նպատակին», – ասել է Աննա Հակոբյանը: