Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
ձեր կամքով իմ վարչապետ ընտրվելու 1 տարվա կապակցությամբ՝ վաղը հանդես կգամ մամուլի ասուլիսով, որի ընթացքում կներկայացնեմ 100 փաստ նոր Հայաստանի մասին՝ բացառապես փաստերով արձանագրելու համար այն մասշտաբային փոփոխությունները, որ տեղի են ունեցել մեր երկրում:
Ասուլիսին ուղիղ եթերում կարող եք հետեւել ժամը 10.30-ից»: