Դավիթ Տոնոյանը և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչները քննարկել են ԼՂ հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը

Մայիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներին՝ Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոյի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության կատարած բազմաբնույթ ու ծավալուն գործունեությունը և արժևորել Ժնևի կոնվենցիաների դրույթներով ամրագրված պարտավորությունների կատարման աշխատանքներին նպաստելը:

Այս համատեքստում ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պաշտպանության գործառույթների նորանշանակ համակարգող տիկին Ինսկե Վանդորմաելին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթելով հաջողություններ պատասխանատու գործում: Միաժամանակ Դ. Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ի ժնևյան կենտրոնակայանից Հայաստան գործուղված զինված ուժերի գծով պատվիրակ Քրիստոֆ Դեշարին՝ ՀՀ զինված ուժերում միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) ինտեգրման մակարդակի գնահատման ուղությամբ ծավալուն աշխատանքի համար:

Քաղաքակիրթ երկրների զինված ուժերի պատրաստության և կիրառման գործընթացներում մեծ տեղ է հատկացվում ՄՄԻ սկզբունքների և դրույթների իրագործմանը՝ ռազմական ուժի նպատակային, համաչափ և տարբերակված գործադրումը, անհարկի մարդկային տառապանք չպատճառելը, քաղաքացիական անձանց պաշտպանվածությունը և ռազմագերիների նկատմամբ պատշաճ վարվեցողության երաշխավորումը: Չնայած անմիջական ռազմական սպառնալիքների առկայությանը և հակառակ կողմից փոխադարձության բացակայությանը, հայկական կողմը խիստ կարևորում է տվյալ մարդասիրական նախաձեռնության իրականացումը և համատեղ գնահատման միջոցառումների արդյունքներով ԿԽՄԿ հետ ստորագրելու է ՄՄԻ-ի ինտեգրման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու հետ կապված, ինչպես նաև ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների համադրմանն առնչվող այլ հարցեր:

Կողմերն անդրադարձել են նաև 2018թ. հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի ճակատագրին, ով շինծու մեղադրանքների և բեմականացված դատավարության արդյունքում 2019թ. փետրվարին Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազարկման: Դավիթ Տոնոյանը և Քլեր Մեյթրոն կարևորել են Երևանում և Բաքվում Կարմիր Խաչի գրասենյակների համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը՝ Կ.Ղազարյանին կանոնավոր կերպով տեսակցելու, ինչպես նաև ընտանիքի հետ նամակագրության նրա իրավունքի պատշաճ իրացումը երաշխավորելու նպատակով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Citizen’s Decision” party is against the new draft of the Ministry of Defense

An Azerbaijani soldier was found in the border zone of Gegharkunik, Ministry of Defense

Հրետանային զորամասերից մեկում անցկացվել է գործնական պարապմունք

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.