Ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համագործակցության 2019թ. ծրագիրը

Մայիսի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համագործակցության 2019թ. ծրագիրը:

ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ամենամյա համագործակցության ծրագիրն իրականացվում է 2014թ.-ից:

2019թ. ծրագրով նախատեսված է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնց նպատակն է խթա­նել զին­ված ու­ժե­րի տար­բեր ստո­րա­բա­ժա­նումնե­րում կա­նանց ներգ­րավ­ման նա­խա­ձեռ­նութ­յուննե­րը՝ հա­տուկ ուշադ­րութ­յուն դարձ­նե­լով խաղաղապահ ա­ռա­քե­լութ­յուննե­րին մաս­նակ­ցող ստո­րա­բա­ժա­նումնե­րում կա­նանց ընդգրկմա­նը: Ծրագրված միջոցառումները միտված են նաև պաշտպանական համա­կար­գում քա­ղա­քա­կա­նութ­յան մշակման և­ ո­րո­շում­նե­րի կայաց­ման գործընթաց­նե­րում կա­նանց մաս­նակ­ցութ­յա­ն խթանմանը, կա­նանց իրավունք­նե­րի պաշտ­պա­նութ­յան և հա­վա­սար հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի ա­պա­հով­ման մշա­կույ­թի ձևավո­րմանը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նաև համատեղ աշխատանքներ իրականացնել զինծառայողների երեխաների գերատեսչական խնամքի կենտրոնի ստեղծման հնարավորությունները դիտարկելու վերաբերյալ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Citizen’s Decision” party is against the new draft of the Ministry of Defense

An Azerbaijani soldier was found in the border zone of Gegharkunik, Ministry of Defense

Հրետանային զորամասերից մեկում անցկացվել է գործնական պարապմունք

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.