tert.am: Տաքսու վարորդները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկում:
Ակցիայի մասնակիցները պահանջում են հանել կայանումն արգելող նշանը, չեղարկել վարչական իրավախախտումների արձանագրումը:
Ոստիկանության ծառայողը բողոքի ակցիա իրականացնողներին ասաց, որ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի անունից հայտնում է, որ ՃՈ պետի տեղակալը բոլորին սպասում է իր մոտ:
Վարորդների որոշ մասը համաձայնեց գնալ, մյուսները մերժում են առաջարկը: Բողոքի ակցիան շարունակվում է:
Մաշտոցի պողոտան փակվել է տաքսիստների կողմից։