Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը տեղեկացրել է, որ Մատաղիսի ուղղությամբ ճանապարհաշինական կարևոր ծրագիր է մեկնարկել:
«Արցախի ռազմավարական ուղղություններից՝ Մատաղիսի ուղղությամբ, ճանապարհաշինական կարևոր ծրագիր ենք սկսել։
Մեկնարկել է Մատաղիս գյուղի, ինչպես նաև՝ համայնքից դեպի Մարտակերտ ճանապարհի հիմնանորգման աշխատանքների առաջին փուլը»,-գրել է նա։