shantnews.am: «Հարավային Օսիան չի անդամակցի ՆԱՏՕ-ին, նույնիսկ եթե նրան հրավիրեն»,- հայտարարել է Հարավային Օսիայի ԱԳՆ Դմիտրի Մեդոևը՝ հայտնում է IA Res-ը:
«Մենք կասենք մեր ծանրակշիռ «ոչ»-ը, եթե անգամ մեզ խնդրի Հյուսիսատլանտյան դաշինքը՝ անգամ գործող քարտուղարի շուրթերով: Հարավային Օսիայի Հանրապետությունը խաղաղ պետություն է, և ագրեսիվ դաշինքներին անդամակցելը կարող է վնաս հասցնել մեր երկրի իմիջին»,- մեջբերում է ՌԻԱ «Նովոստին» Դմիտրի Մեդոևի խոսքերը:
Նա նաև մեկնաբանել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի վերջին հայտարարությունը:
«Ասում են՝ ճշմարտությունը վեճի ընթացքում է ծնվում… Կարծում եմ, իզուր են նրանք մեզ համար անհանգստանում՝ Հարավային Օսիայի համար անընդունելի են երկու տարբերակներն էլ: ՆԱՏՕ-ն սպառնալիք է խաղաղության և անվտանգության համար ոչ միայն Հարավային Օսիային: Դա վտանգավոր արկածախնդրություն է ՝ ուղղված առաջին հերթին Ռուսաստանին:
Դա ակնհայտ է: Մեզ սկզբունքորեն եռնտու չէ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, քանի որ նման հարևանությունը կարող է դառնալ լուրջ սպառնալիք մեր երկրի և ամբողջ կովկասյան տարածաշրջանի համար»,- ընդգծել է Մեդոևը: