Վրաստանի Էկոնոմիկայի նախարարը մեկնում է Ադրբեջան |aliq.ge|

aliq.ge։ Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան պաշտոնական այցով մեկնում է Ադրբեջան: Սեպտեմբերի 17-ին-18-ին նախարարը մի շարք հարցերի շուրջ քննարկումներ կանցկացնի Բաքվում:

Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տեղեկատվությամբ, այցի նպատակը երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա զարգացումն է և Վրաստան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգի պատրաստումը:

Նաթիա Թուրնավան կհանդիպի Ադրբեջանցի իր գործընկեր նախարար Շահին Մուստաֆաևին, կքննարկի երկու երկրների միջև առևտրա-տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերը: Այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում նաև «Ադրբեջանական երկաթուղիների» և «SOCAR»-ի ղեկավար անձանց հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.