aysor.am։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը տեղյակ չէ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հնարավոր հրաժարականի մասին։
«Ես հերքում եմ այդ թեմայի հետ կապված որևէ քննարկում Ազգային անվտանգության խորհրդում», – լրագրողների հետ զրույցում այսօր ասաց նախարարը։
Հարցին՝ տարաձայնութուններ ունի՞ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Դավիթ Տոնոյանը բացասական պատասխան հնչեցրեց։
«Չեն կարող տարաձայնություններ լինել։ Որպես կառավարության անդամ՝ շատ սինխրոնիզացված աշխատանք է ծավալվում», – նշեց պաշտպանության նախարարը՝ միաժամանակ հավաստիացնելով, որ իրեն հայտնի չէ նաև Փաշինյան-Վանեցյան տարաձայնությունների մասին։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ արդյոք ուժային մարմինների ղեկավարների հրաժարականները ազգային անվտանգության տեսանկյունից վտանգ չեն ներկայացնում, ի պատասխան Տոնոյանն ասաց. «Չեմ կարծում, համակարգ է գործում»: