ԵԱՏՄ նախարարը դիտարկում է ՌԴ-Բելառուս միության օրինակը ԵԱՏՄ վրա տարածելը |shantnews.am|

shantnews.am։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության նախարար Ալեքսանդր Սուբբոտինը հնարավոր է համարում, որ Ռուսաստան-Բելառուս միութենական հանրապետության օրինակը տարածվի ԵԱՏՄ ամբողջ տարածքի վրա։ Այս մասին նա այսօր հայտարարել է Մոսկվայում։

Նախարարի խոսքերով՝ երկկողմ հարաբերություններում պայմանավորվածություններն ավելի հեշտ են ստացվում, բազմակողմում՝ կարգով ավելի բարդ են դրանք։ Այսպիսով՝ պաշտոնյայի տեսությունն այն է, որ Ռուսաստան-Բելառուս ինտեգրացիայի տարբեր ուղղություններում կուտակված փորձը կարելի է տարածել ամբողջ տնտեսական միության՝ ԵԱՏՄ-ի վրա։

«Մենք պարտավոր ենք այդ «զույգի» ֆորմատով խորացող ինտեգրացիան ներառել ԵԱՏՄ ընդհանուր ինտեգրացիայի գործընթացի մեջ։ Չի կարող լինել այնպես, որ երկու պետություններ, որ ավելի խոր միության մեջ են միմյանց հետ, դեմ գնան ԵԱՏՄ-ին։ Այդպիսի դեպքում կստացվի, որ մենք տարբեր ուղղություններով ենք շարժվում, և ամեն ինչ կկորցնի իր իմաստը»,- ասել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Ռոսսելխոզնադզորը» չեղարկել է ԵԱՏՄ-ից տավարի մսի ներմուծման սահմանափակումները |tert.am|

Հնդկաստանը հետաքրքրված է մոտ ապագայում ԵԱՏՄ հետ համաձայնագիր կնքելու հարցում

Փաշինյանը հույս է հայտնել 2019-ին կարգավորել ՌԴ-ից մատակարարվող գազի գնի հարցը |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.