pastinfo.am։ Վրացական խորհրդարանը հրաժարվել է սատարել բանաձևին, որը ներկայացվել է խորհրդարանում նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու ընկերներից և համակիրներից բաղկացած ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության կողմից: Այս մասին գրում է REGNUM գործակալությունը:
«Եվրոպական Վրաստան» -ի ներկայացրած բանաձևը ենթադրում է, որ երկրի իշխանությունները պետք է դիմեն ԱՄՆ-ին և Եվրամիությանը` խնդրելով ԵՄ-ից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել` կապված «բուն վրացական տարածքների` Աբխազիայի և Հարավային Օսիայի գրավման հետ»: Խորհրդարանի դիրքորոշումն այս հարցում արտահայտել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդներից մեկը՝ Գեորգի Վոլսկին:
Ըստ Վոլսկու, Սաակաշվիլու կողմնակիցների նախաձեռնությունը վնասակար է երկրի համար և նպատակ ունի հարված հասցնել Վրաստանին, նրա բնակչությանը և Ռուսաստանում վրացական սփյուռքին: Ըստ նրա, այս բանաձևի ընդունումը առաջ կբերի Ռուսաստանի կողմից պատասխան գործողություններ և իրական պատժամիջոցներ:
Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները սրվել են հունիսին Թբիլիսիում տեղի ունեցած զանգվածային ցույցերի հետ կապված: