«Հայրենասերների դաշինքը» բողոքի ցույցերի նոր ալիք է խոստանում |aliq.ge|

aliq.ge։ Վրաստանի ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք» կուսակցությունը մեկնարկում է բողոքի ցույցերի նոր ալիք․ նախատեսվում է ցույց Հանրապետության հրապարակում:
Սեպտեմբերի 8-ին Թբիլիսիի «Սպորտի պալատում» տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում կուսակցության առաջնորդ Դավիթ Թարխան-Մոուրավին հայտարարել է սեպտեմբերի 15-ին ծրագրված ցույցի մասին: Նա կոչ է արել ժողովրդին անպայման գալ ցույցին։

«Մի՛ մնացեք տանը, միացե՛ք մեզ»,- հայտարարել է Մոուրավին:
Ցույցեր կլինեն նաև սեպտեմբերի 22-ին, 29-ին: Կուսակցության առաջնորդը նշել է, որ հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում կփակեն Ազատության հրապարակը:
Դավիթ Թարխան-Մոուրավին իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամներին ևս կոչ է արել միանալ իրենց ու միասին շարունակել պայքարը՝ հանուն 2020 թվականի իշխանափոխության:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.