lragir.am։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Վալենտին Յումաշևը վստահություն է հայտնել, որ 2024 թվականին Պուտինը կլքի նախագահի պաշտոնը: Այս մասին նա ասել է Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում:
«Կարծում եմ, որ եթե Վլադիմիր Վլադիմիրովիչին հարցնեք այսօր, 99%-ով վստահ եմ՝ կասի, որ 2024 թվականին հեռանում է», – ասել է Յումաշևը:
Վալենտին Յումաշևը 1997-1998 թվականներին եղել է Բորիս Ելցինի աշխատակազմի ղեկավարը: Ներկայում նա Պուտինի խորհրդականն է հասարակական հիմունքներով: