ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց ջրօգտագործման բնագավառում չարաշահումները կրճատելու օրինագիծը

armenpress.am։ ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է կրճատել այդ բնագավառում առկա չարաշահումները:

Օրենքի նախագիծը հեղինակել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Ըստ հեղինակի՝ գործող օրենքում բացակայում են ոռոգման ջրի թափանցիկ կառավարման առավել կիրառական, ինչպես նաև ընկերությունում ջրի արդարացի բաշխման նկատմամբ ջրօգտագործողների միջև հսկողություն իրականացնելու իրավական հիմքերը:

Միքայել Մելքումյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունների ընդունումը և կիրարկումը կհանգեցնի ինչպես ոռոգման ջրի նկատմամբ ինքնահսկմանը ՋՕԸ-ի ներսում, այնպես էլ կկրճատի բնագավառում առկա չարաշահումները` նպաստելով ջրի առավել թափանցիկ և արդյունավետ կառավարմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.