pastinfo.am: Տարածաշրջանային անվտանգության մայրաքաղաքային դեպարտամենտի պետի առաջին տեղակալ Վասիլի Օլեյնիկը հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել մի խումբ քաղաքացիների և կազմակերպիչ Ելենա Ռուսակովայի հետ` օգոստոսի 10-ին, ժամը 14: 00-ից մինչև 16: 00 անցկացնել հավաքույթ Մոսկվայի Սախարով պողոտայում: Մասնակիցների հայտարարված թիվը 100 հազար մարդ է:
Ավելի վաղ, «Яблоко» կուսակցության կողմից Մոսկվայի քաղաքային դումայի չգրանցված թեկնածու Ռուսակովան, հայտարարել է, որ անկախ թեկնածուների «թույլտվության համար» հանրահավաքի դիմում է ներկայացրել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին կայացանալիք հանրահավաքի վերաբերյալ կազմակերպիչների և քաղաքապետարանի բանակցությունները անարդյունավետ ավարտ են ունեցել, և դիմումը հետ է կանչվել:
Ընդ որում, ավելի ուշ Ելենա Ռուսակովան հայտարարություն է արել, որ օգոստոսի 10-ի հանրահավաքի հաստատման վերաբերյալ տեղեկատվությունը ճիշտ չէ, և որ նա ոչ մի փաստաթուղթ չի ստացել: