ՌԴ ՆԳՆ-ն խնդրում է երկարաձգել Խուդոյանի կալանքը |news.am|

news.am: ՌԴ Ներքին գործերի նախարարության քննիչները Մոսկվայի Տվերսկոյ դատարանին խնդրում են մինչև հոկտեմբերի 14-ը երկարաձգել Optima Development ընկերության սեփականատեր, 2 միլիարդ ռուբլու խարդախության գործով մեղադրյալ Ալբերտ Խուդոյանի կալանքը, ՏԱՍՍ-ին հայտնել է մեղադրյալի փաստաբան Ալեքսանդր Զաբեյդան: Դատարանը համապատասխան միջնորդությունը կքննի ուրբաթ:

«Օգոստոսի 2-ին Մոսկվա քաղաքի Տվերսկոյ շրջանային դատարանը կքննի ՌԴ ՆԳՆ ԳՔՎ ԳՎ քննիչի միջնորդությունը՝ գործարար Ալբերտ Խուդոյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու մասին, որը իր նախկին բիզնես-գործընեկրոջ կողմից մեղադրվել է խարդախության իրականացման մեջ:

«Քննությունը խնդրում է երկարաձգել իմ պաշտպանյալի կալանքը 2 ամսով, այսինքն՝ մինչեւ հոկտեմբերի 14-ը», – ասել է պաշտպանը:

Ըստ նրա, Խուդոյանի վրա ճնշում է գործադրվում, որպեսզի ստիպեն նրան ունեցվածքը փոխանցել գործարարներ Սերգեյ Գովյադին և Իլդար Սամիեւին:

«Նախկին բիզնես գործընկերների ներկայացուցիչների կողմից 100 միլիոն դոլար շորթման փաստը, որը կատարվել է Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչության ԳՔՎ քննիչի ներկայությամբ, որի վարույթում գտնվում է քրեական գործը, Ալբերտ Խուդոյանը նշել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրկինկինի հասցեին ուղղված իր պաշտոնական դիմումում, որի վերաբերյալ ստուգում մինչ օրս չի իրականացվել», – ասել է փաստաբանը ՝ հավելելով, որ Խուդոյանի գործով քննության գործողությունների վերաբերյալ բողոքներն ուղղված են ՌԴ ՆԳ փոխնախարար, ՆԳՆ Քննչական բաժնի ղեկավար Ալեքսանդր Ռոմանովին եւ ՌԴ Գլխավոր դատախազ Յուրի Չայկային:

Հուլիսի կեսերին Տվերի շրջանային դատարանը Խուդոյանին մինչեւ օգոստոսի 14-ը ուղարկել էր տնային կալանքի, Մոսկվայի քաղաքային դատարանը հուլիսի 8-ին չեղարկել էր առաջին ատյանի որոշումը եւ գործարարին մեկուսարան ուղարկել՝ բավարարելով դատախազության բողոքարկումը, որը խնդրում էր չեղարկել շրջանային դատարանի որոշումը՝ նշելով, որ Խուդոյանը խաբեության ճանապարհով ձեռք էր բերել ավելի քան 2 մլրդ ռուբլու հողակտորների տնօրինման իրավունքը, ունի երկքաղաքացիություն, բազմիցս դուրս է եկել ՌԴ սահմաններից, իսկ գործով տուժողն ասել է, որ նրա հասցեին մեղադրյալի կողմից սպառնալիքներ են հնչել:

Գործով քննության ժամկետը սահմանվել է մինչեւ հոկտեմբերի 14-ը, այն հետաքննում է Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչության ԳՔՎ-ն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.