2019-ի ամառային զորակոչին ծառայության է անցել կանխատեսվածից 15% ավելի քաղաքացի, ինչը կապված է հայրենիք վերադարձի հետ․ Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ավարտվեց 2019թ. ամառային զորակոչը։

2019թ. ամառային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել կանխատեսվածից մոտ 15 տոկոս ավելի քաղաքացի: Տոկոսը հիմնականում կապված է մեր քաղաքացիների հայրենիք վերադարձի, կամավոր ներկայանալու հետ, ինչպես նաև այլ աշխատանքների:

Ընդհանուր զորակոչված զինծառայողներից շուրջ 120 զինծառայողներ հատուկ քննությամբ կատարված ընտրության արդյունքում զորակոչվել են տեխնոլոգիական վաշտ, արդի տեխնոլոգիաների մշակման խումբ և այլ հատուկ ստորաբաժանումներ: 89-ը քաղաքացի զորակոչվել են «Ես եմ ծրագրով»:

«Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր է կնքել 290 քաղաքացի:

Կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող 196 քաղաքացու ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրվել է տարկետում:

Շնորհավորում ենք բոլորին և մաղթում բարի ծառայություն»:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

44 օրվա ընթացքում տեղեկությունները ստացել եմ բացառապես ՊՆ-ից, ԳՇ-ից և ՊԲ-ից. Հովհաննիսյան |1lurer.am|

Զարմանալի համառ են բանակի թափանցիկության համար միջազգային դրամաշնորհների մսխողները․ Արծրուն Հովհաննիսյան

Հայ դիրքապահների կողմից վնասազերծվել է Ադրբեջանի սահմանախախտ քաղաքացին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.