news.am: Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի անդամ, շրջակա միջավայրի, պարենի եւ գյուղատնտեսության նախարար Մայքլ Գոուվը հայտարարել է, որ ԵՄ-ը հրաժարվում է վերսկսել Մեծ Բրիտանիայի հետ նոր գործարքի հարցով բանակցությունները, հաղորդում է BBC-ը:
Գոուվը, որն առանց համաձայնագրի բրեքզիթի ծրագրման հարցով պատասխանատու է համարվում, հայտնել է, որ «խորապես ցավում է»:
Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարն իր հերթին հայտարարել է, որ բրեքզիթի հարցով գործարքի շուրջ բանակցությունների վերսկսում չի լինի:
Եվրահանձնաժողովն էլ հայտարարել է, որ ցանկանում է բանակցել Մեծ Բրիտանիայի հետ, սակայն վերջինս պետք է հստակեցնի իր դիրքորոշումը: