Մոսկվայում ծեծել են ցուցարարներին, 1000-ին բերման ենթարկել |panarmenian.net|

panarmenian.net: Օգոստոսի 3-ին Մոսկվայում տասնյակ հազարավոր ընդդիմադիր ակտիվիստների մասնակցությամբ տեղի ունեցած բողոքի գործողությունների ընթացքում ավելի քան 1000 մարդ է բերման ենթարկել, հայտնել են ռուսաստանյան ԶԼՄ-ները։

Ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ և բռնություն է գործադրվել՝ հիմնականում ծեծել են մահակներով:

Իշխանությունը նախազգուշացրել էր, որ ձեռնարկելու է «բոլոր անհրաժեշտ միջոցները չարտոնված հանրահավաքը կասեցնելու համար»։

Սա սեպտեմբերի 8-ին կայանալիք Մոսկվայի դումայի ընտրություններում ընդդիմության թեկնածուներին չգրանցելու որոշման դեմ բողոքի երկրորդ զանգվածային գործողությունն էր, նախորդը տեղի էր ունեցել հուլիսի 27-ին, որի ընթացքում բերման էր ենթարկվել ավելի քան 1300 մասնակից:

Ավելի ուշ Եվրոպական միությունը, ԵՄ առանձին երկրներ և մի շարք միջազգային կառույցներ ցուցարարների նկատմամբ բռնությունը դատապարտող հայտարարություններ են տարածել՝ որակելով ՌԴ իշխանությունների այս գործողությունները որպես ընդդիմությանը լռեցնելու փորձ:

Վերջիններս պահանջել են նաև ազատել բերման ենթարկվածներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.