ԵԱՏՀ-ն ԵԱՏՄ ներկրվող գյուղտնտապրանքների առանձին տեսակների տարիֆային քվոտաներ Է սահմանել 2020-ի համար |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հուլիսի 31-ին քննարկել Է հարցեր, որոնք վերաբերում են մաքսային-տարիֆային կարգավորման, միջազգային համագործակցության, տնտեսության թվայնացման, վիճակագրության, հանրային իրավունքի, Եվրասիական տնտեսական միության երկրների ներքին շուկայի գործառման ոլորտներին: Այդ մասին ասված Է ԵԱՏՀ-ի մամուլի ծառայության՝ օգոստոսի 1-ին տարածված մամուլի տեղեկագրում:

ԵԱՏՀ-ի կոլեգիան ԵԱՏՄ ներկրվող գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների տարիֆային քվոտաներ Է սահմանել 2020 թվականի համար: Այդ կապակցությամբ Հայաստանը տեղեկացրել Է 2020 թվականի համար տարիֆային քվոտաների սահմանման անհրաժեշտության բացակայության մասին:

ԵԱՏՀ-ի կոլեգիայի որոշմամբ նախատեսված Է, որ անդամ պետությունները տարիֆային քվոտաների ծավալներն արտաքին առեւտրական գործունեության մասնակիցների միջեւ կբաշխեն ազգային օրենսդրությանը համապատասխան: Նրանց լիազոր մարմիններն արտադրանքի ներմուծման թույլատրագրեր կտրամադրեն սահմանված տարիֆային քվոտաների շրջանակում:

Սահմանված տարիֆային քվոտաների շրջանակում երրորդ երկրներից գյուղտնտեսական արտադրանքի ներկրումը թույլատրվում Է ներմուծման մաքսատուրքերի ավելի ցածր դրույքներով, քան Միասնական մաքսային տարիֆի դրույքներն են:

Կոլեգիան հավանություն Է տվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության միջեւ փոխըմբռնման հուշագրին:
Մի շարք ընդհանուր գործընթացներ են գործարկվել մաքսային կարգավորման ոլորտում:

Դրանք ապահովում են մաքսային ներկայացուցիչների, ժամանակավոր պահման պահեստների սեփականատերերի, մաքսային պահեստների տերերի եւ մաքսային փոխադրողների ընդհանուր ռեեստրների ձեւավորումը, վարումը եւ օգտագործումը: Կոլեգիայի համապատասխան կարգադրություններն ընդունվել են ԵԱՏՄ-ի ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Ռոսսելխոզնադզորը» չեղարկել է ԵԱՏՄ-ից տավարի մսի ներմուծման սահմանափակումները |tert.am|

Հնդկաստանը հետաքրքրված է մոտ ապագայում ԵԱՏՄ հետ համաձայնագիր կնքելու հարցում

Փաշինյանը հույս է հայտնել 2019-ին կարգավորել ՌԴ-ից մատակարարվող գազի գնի հարցը |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.