tert.am: Երևանյան ժամանակով ժամը 15.35-ի դրությամբ Մոսկվայի քաղաքապետարանի շենքի մոտ նախատեսված բողոքի ցույցին ընդառաջ բերման ենթարկվածների թիվը հասել է 211-ի, հայտնում է meduza.io-ն:
Գործակալության թղթակիցը հայտնում է, որ Պուշկինի հրապարակում ոստիկանները մահակներ են կիրառել հավաքվածների նկատմամբ: