shantnews.am: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել «Էյ ընդ Ար Տուր» հայկական տուրօպերատորի գործունեության առնչությամբ: Գործը հարուցվել է առանձնապես խոշոր չափի խարդախության հատկանիշներով:
Սա այն տուրիստական գործակալությունն է, որի նախաձեռնած` Եգիպտոս-Երևան և հակառակ ուղղությամբ չարտերային չվերթները չէին կայացել, տասնյակ ուղևորներ չէին կարողացել մեկնել հանգստի կամ վերադառնալ Եգիպտոսից: Կառավարության նիստի ընթացքում ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը տեղեկացրեց, որ Հուրգադա-Երևան չեղարկված առաջին չվերթի օրը կազմակերպության գրասենյակ են մեկնել Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները: