Վրաստանի խորհրդարանի եւս մեկ փոխխոսնակ լքեց մեծամասնությունը |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Պահպանողական կուսակցության առաջնորդ Զվիադ Ձիձիգուրին որոշել Է լքել խորհրդարանական մեծամասնությունը Սահմանադրության մեջ ուղղումների ձախողման պատճառով, որոնք վերաբերում են ընտրական համակարգի փոփոխմանը:

Այս ամռանը Վրաստանի իշխանությունները խոստացել Էին խորհրդարանական ընտրությունների խառը համակարգից համամասնականի անցնել Թբիլիսիի կենտրոնում բողոքողների ճնշման ներքո: Սակայն նախօրյակին Սահմանադրության մեջ ուղղումների շուրջ քվեարկությունը ձախողվեց. դեմ արտահայտվեցին մեծամասնական պատգամավորները:

Ընդդիմությունը եւ քաղաքացիական ակտիվիստները իշխանությանը մեղադրեցին խաբեության մեջ՝ բողոքի բազմամարդ շարժում սկսեցին:

«Ցանկանում եմ հայտարարել, որ ես՝ Զվիադ Ձիձիգուրիս, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակս, խորհրդարանական մեծամասնության անդամս, «Պահպանողական կուսակցության» նախագահս, որոշում եմ ընդունել լքել խորհրդարանական մեծամասնության շարքերը, եւ այդ որոշումը պայմանավորված Է Վրաստանի Սահմանադրության մեջ ուղղումների երեկվա ձախողմամբ»,-ասել Է Ձիձիգուրին նոյեմբերի 15-ին կայացած հատուկ բրիֆինգում:

Նրա խոսքով՝ իրեն հետեւել են «Վրացական երազանք-պահպանողականներ» խմբակցության եւս երկու անդամներ՝ Գիգա Բուկիան եւ Նինո Գոգուաձեն:
«Մենք՝ «Պահպանողականներս», երբեք չենք դավաճանել թիմային խաղի սկզբունքներին: Մենք չենք պատրաստվում մնալ այնտեղ, որտեղ ընդունում են նման որոշումներ, որոնք արդարացված չեն»,-բացատրել Է Ձիձիգուրին:

Այսպիսով՝ ընտրական բարեփոխման ձախողումից հետո խորհրդարանական մեծամասնությունը լքել Է 12 պատգամավոր, հաղորդել Է Sputnik-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.