Այսօրվա մարտահրավերներն են խոսքի ազատությունը, ատելության խոսքը, խոշտանգման կանխարգելումը. Արման Թաթոյան |tert.am|

tert.am: Այս միջոցառումը նվիրված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի 15 ամյա գործունեությանը: Այս մասին լրարգողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` ՄԻՊ հաստատության գործունեության 15-ամյակին նվիրված միջազգային համաժողովից առաջ: «Սա կարևոր հոբելյանական թիվ է և ևս մեկ անգամ առիթ ունենք արձանագրելու մարդու իրավունքների ոլորտում առկա մարտահրավերները և արդյունքները, որին մենք հասել ենք»,-ասաց նա: 

Նա նշեց, որ այսօր քննարկման համար ընտրած հարցերը մարտահրավեր են ոչ միայն մեր երկրի համար՝ մարդու իրավունքների տասանկյունից, այլ շատ ուրիշ երկրների համար: «Օրինակ՝ խոսքի ազատությունը, ատելության խոսքը, որն այսօր շատ տարածված է, և կանխարգելման հարցերը պետք է քննարկենք, կանանց իրավունքների պաշտպանությունը և խոշտանգման կանխարգելումը ազատությունից զրկման վայրերում, փակ հաստատություններում, երեխաների փակ հաստատություններում… այս ամենն այսօր կքննարեկենք»,-ասաց նա և նշեց, որ մարտահրավերներն այնպիսին են, որ դժվար է դասավորել ըստ կարևորության:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Երեխաների քաղաք» ծրագիրը հակասում է երեխայի լավագույն շահին. ՄԻՊ-ի դիրքորոշումը

ՄԻՊ արձագանքը Ռեստարտ-Մալյան միջադեպին

Արման Թաթոյանը Ժնևում բարձրացրել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանության հարցը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.