ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպել է Կամերունի Արտաքին գործերի նախարար Լեժյոն Մբելա Մբելայի հետ

Հոկտեմբերի 31-ին Մոնակոյում ընթացող Ֆրանկոֆոնիայի 36-րդ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Կամերունի Արտաքին գործերի նախարար Լեժյոն Մբելա Մբելայի հետ։

Արտգործնախարարները փոխադարձ պատրաստակամություն հայտնեցին՝ համատեղ ջանքերով աշխատել երկկողմ օրակարգի հարստացման և հայ֊կամերունական հարաբերություններում առկա մեծ ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ։ Այս համատեքստում կարևորվեցին արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացումը և բարձրաստիճան շփումների ու փոխայցերի ակտիվացումը։

Հայաստանի և Կամերունի ԱԳ նախարարները նախանշեցին երկկողմ համագործակցության ուղիների ընդլայնման շրջանակները։ Որպես խոստումնալից ուղղություններ առանձնացվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, խելացի զարգացման, նորարարության և առևտրատնտեսական ոլորտները։ Նախարար Մնացականյանն իր կամերունցի գործընկերոջը ներկայացրեց նշյալ ոլորտներում Հայաստանի արձանագրած ձեռքբերումները՝ ընդգծելով հայկական կողմի պատրաստակամությունը կամերունյան կողմի հետ նախաձեռնելու ոլորտների անմիջական դերակատարների ներգրավմամբ փորձի փոխանակմանն ուղղված ծրագրեր:

Հայաստանի և Կամերունի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները գոհունակություն հայտնեցին միջազգային կառույցների շրջանակներում հաստատված համագործակցության և փոխադարձ աջակցության կապակցությամբ։

Այս համատեքստում գործընկերներն առանձնահատուկ անդրադարձան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը՝ որպես ֆրանկոֆոն տարածաշրջանում համագործակցության ընդլայնման և հանրության առջև ծառացած խնդիրների հասցեագրման կարևորագույն հարթակի։ Նախարարները քննարկում ծավալեցին Ֆրանկոֆոնիայի նախարարական 36-րդ համաժողովի արդյունքների, Հայաստանի նախագահության առաջնահերթությունների և դրանց շրջանակներում նախատեսվող համատեղ աշխատանքների շուրջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Հուսով եմ, որ ԱՄՆ-ն չի զոհաբերի մեր հարաբերությունները С-400-ների պատճառով». Էրդողան |tert.am|

Հայաստանի Հանրապետության վարչապետը չունի մանդատ Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից․ Զոհրաբ Մնացականյան |civilnet.am|

ԼՂ հիմնահարցում որոշիչ է Լեռնային Ղարաբաղի ձայնն ու ներգրավվածությունը. Զոհրաբ Մնացականյան |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.