civilnet.am։ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Երևանում արած հայտարարությանը, որ առանց ԼՂ ժողովրդի համաձայնության հնարավոր չէ ձևակերպել որևէ պայմանավորվածություն։
«Իհարկե, Լեռնային Ղարաբաղի շրջանի ադրբեջանական համայնքը անքակտելի մասն է Լեռնային Ղարաբաղի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման առաջարկվող որևէ պլանի»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան, հաղորդում է Trend.az-ը։
«Ինչպես մենք միշտ նշել ենք, ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ պետք է խնդրի կարգավորման առարկայական բանակցություններ վարվեն, և հայկական օկուպացիոն ուժերը պետք է լքեն Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանի հարակից յոթ շրջանները»,- ասել է Աբդուլաևան։