Ուկրաինայում հակամարտող կողմերը հեռացնում են զորքերը առաջնագծից |azatutyun.am|

azatutyun.am: Կիևը և Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատողականները պնդում են, որ ավարտել են զորքերի և սպառազինության տեղափոխումը առաջնագծի երրորդ գոտուց: Այս քայլը փոխադարձ վստահության ամրապնդման մի շարք միջոցառումներից մեկն է, որը կարող է ճանապարհ հարթել դեպի քառակողմ գագաթնաժողով՝ կոչված վերջ տալու հակամարտությանը Լուգանսկի և Դոնեցկի շրջաններում։

Ուկրաինայի արևելքում 2014 թվականի ապրիլից ի վեր զոհվել է ավելի քան 13 հազար մարդ:

Տարածքում ականազերծումը նախատեսվում է սկսել այսօր, երբ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մոնիտորինգային խումբը կհավաստի, որ զորքերի և զինտեխնիկայի տեղափոխումն ավարտված է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Հայտնի են առաջին արդյունքները. Զելենսկին Պորոշենկոյից գրեթե կրկնակի ավել ձայներ է ստացել |armtimes.com|

Ուկրաինայի ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարել է, որ երկրում կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ |tert.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.