Հայտնի ռուսաստանցի ռեփփեր Օքսիմիրոնը (Oxxxymiron) իր 2,5 միլիոն հետևորդ ունեցող ինստագրամյան էջում գրառում է արել՝ կոչ անելով գալ օգոստոսի 10-ին Սախարովի պողոտայում կայանալիք հանրահավաքին։
Հիշեցնենք, որ հանրահավաքը արտոնված է ու համաձայնեցված իշխանությունների հետ և հայտարարված է՝ ի պաշտպանություն ազատ ընտրությունների ու հուլիսի 27-ի հանրահավաքից հետո հարուցված քրեական գործերի փակմանը։
Օքսիմիրոնն պատրաստվում է անձամբ մասնակցել հանրահավաքի։ «Հնարավոր է՝ ձեր, ինչպես և ինձ համար, սա կլինի կյանքում առաջին հանրահավաքը», – ասում է երաժիշտը՝ դիմելով իր հետևորդներին։
Ավելի վաղ հանրահավաքի մասնակցության կոչ է արել Յուրի Դուդը։ Դուդի հրապարակմանն արձագանքել է New York Rangers հոկեյի թիմի հարձակվող Արտեմիյ Պանարինը՝ գրելով Սատարում եմ։
Հանրահավաքին մասնակցելու կոչով է հանդես եկել նաև հայտնի լրագրոց Լեոնիդ Պարֆյոնովը․ «Ես գնում եմ, ելույթով հանդես եմ գալու ու կոչ եմ անում բոլորին միանալ», – գրել է նա։