Ըստ ոստիկանության տվյալների ժամը 15:03-ի դրությամբ Մոսկվայի հանրահավաքի մասնակիցների թիվը 15,000 է, մինչդեռ ըստ ոչ պաշտոնական տվյալների թիվը հասնում է 22,000-ի։
«Մեդուզա» ռուսական լրատվականի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանությունը այս պահի դրությամբ չի խոչընդոտում մարդակնց մուտքը դեպի Սախարովի հրապարակ, որտեղ տեղի է ունենում հանրահավաքը։ Սակայն հանրահավաքի տեղում կան կապի խափանումներ։
Հանրահավաքներ են տեղի ունենում Ռուսաստանի մի շարք խոշոր քաղաքներում, ստորև ներկայացնում ենք տվյալները բերման ենթարկվածների մասին՝
Մոսվա – 5 հոգի
Սանկտ – Պետերբուրգ – 20 հոգի
Ռոստով – Դոն – 2 հոգի