Վրաստանում վարորդական վկայական ստանալու տարիքը փոխվում է |aliq.ge|

aliq.ge։ Վրաստանում 17-ամյա քաղաքացին այլևս չի կարողանա ստանալ վարորդական իրավունքի վկայական: «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների համաձայն՝ մոտոցիկլետ և թեթև մարդատար մեքենա վարելու իրավունք ձեռք բերելու համար քաղաքացին պետք է լինի 18 տարեկան:

Փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը պատկանում է ներքին գործերի նախարարությանը:

«Կարևոր չէ վարորդական իրավունք ստացողի տարիքը, կարևորը գիտելիքն է: Այսօր մենք մեծ խնդիր ունենք: Վարորդական դպրոցները քաղաքացիներին սովորեցնում են ծածկագրեր, թե ինչպես ստանալ վարորդական վկայական և ոչ թե գիտելիք տալիս: Մարդիկ քննությունն անցնում են առանց գիտելիքների, ստանում են վարորդական իրավունքի վկայական՝ ոչինչ չիմանալով ճանապարհային երթևեկության մասին», — ասում է «Ճանապարհային և տրանսպորտի ասոցիացիայի» նախագահ Դավիթ Մեսխիշվիլին:

Ներքին գործերի նախարարությունը «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը պատրաստել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.