tert.am։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի քաղաքացիները կարող են խոսել ցանկացած լեզվով, այդ թվում՝ ռուսերեն: Այս մասին նա ասել է դեկտեմբերի 9-ին Փարիզում՝ «նորմանդական քառյակի» գագաթնաժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է iz.ru կայքը:
«Եթե կարելի է, ես ձեզ պատասխանեմ որպես Ուկրաինայի ռուսախոս նախագահ: Մեզ մոտ մարդիկ վատ կրթություն չունեն, նրանք կարող են խոսել և՛ ուկրաիներեն, և՛ ռուսերեն»,-ասել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ Ուկրաինայում ռուսերեն խոսելն արգելված չէ, և ինքը սրա մասին կարող է հայտարարել և՛ ռուսերենով, և՛ անգլերենով:
Ապրիլի 25-ին Ուկրաինայի գերագույն ռադան վերջնական ընթերցմամբ ընդունել է «Ուկրաիներենը որպես պետական լեզու գործածելու ապահովման մասին» օրենքը: