ՀՀ պետական պարտքը նվազում է կանխատեսվածից ավելի արագ տեմպով |civilnet.am|

civilnet.amՀՆԱ-ի համեմատ Հայաստանի պետական պարտքի ծավալն այս տարվա վերջին կլինի ավելի քիչ, քան նախորդ տարի կանախատեսվել էր, iսկ 2020-ին վերջում կառավարության պարտքի ծավալը ՀՆԱ-ի հարաբերակցությամբ կկազմի 48,2%․ այս մասին տարեվերջյան ասուլիսին հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նրա խոսքով՝ ՀՆԱ-ի հետ համեմատ պետական պարտքը նվազում է կանխատեսվածից ավելի արագ տեմպով՝ երկու պատճառով: Նախ առաջանցիկ տեմպով աճում է երկրի ՀՆԱ-ն, որն այս տարվա տասն ամիսների կտրվածքով կազմում է շուրջ 7 տոկոս, մյուս կողմից կրճատվում է վարկային միջոցներով ծրագրերի իրականացման ցուցանիշը:

Այժմ համաձայն պաշտոնական տվյալների՝ Հայաստանի պետական պարտքը կազմում է 7,1 մլրդ դոլար, որից 514 մլն դոլարը Կենտրնական բանկի պարտքն է, իսկ 6,6 մլրդ-ը՝ կառավարության պարտքը: Վերջինիս կառուցվածքում 1,5 մլրդ դոլարը ներքին պատրքի մասնաբաժինն է, իսկ 5,1 մլրդ դոլարը՝ արտաքին պարտքը:

Ֆինանսների նախարարության աշխատակիցները մանրամասնեցին՝ կանխատեսվում է, որ տարեվերջին կառավարության պարտքը կկազմի 6,5 մլրդ դոլար` իջնելով ՀՆԱ-ի նկատմամբ 50 տոկոսի շեմից ներքև: Այն կկազմի 49,6% ՀՆԱ-ի համեմատ: 2020-ի վերջին կառավարության պարտքը կհասնի 7,1 մլրդ դոլարի, սակայն ՀՆԱ-ի համեմատ այն կնվազի մինչև 48,2%:

Այդ ցուցանիշին, ըստ ֆինանսների նախարարության կանխատեսման, պետք է հասնեին 2023-ին, սակայն այժմ կրճատումը տեղի է ունենում ավելի արագ տեմպով: «Այժմ որևէ մեկը չի խոսում 2020-ին ակնկալվող եվրոբոնդերի մարման համար պարտքային պիկից, քանի որ մենք կարողացանք ամիսներ առաջ նոր թողարկում կատարել ավելի լավ պայմաններով ու այդ խնդիրը լուծել», – ասաց ֆինանսների նախարարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Քաղաքացու մոտ պետք է ձևավորվի համոզմունք, որ պետական իշխանությունը չի գողանում». քննարկվել է ՀՀ հարկային բարեփոխումների հայեցակարգը

Ջանջուղազյանը՝ կրճատումների մասին. փաստաթղթում չկա կոնկրետ թիվ |panarmenian.net|

ԱԺ-ն դեմ քվեարկեց ֆինանսների նախարարի հրաժարականի առաջարկին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.