Այս տարի պետպարտքի ավելի ցածր ցուցանիշ կունենանք, քան նախատեսել էինք, իսկ 2020-ին սպասվող պիկը չի լինի.Ջանջուղազյան |news.am|

news.am: Այս տարեվերջին մենք 2019-ի թվականի բյուջեում կանխատեսված պետական պարտքից ավելի ցածր պարտք կունենանք, որովհետեւ մենք ավելի ցածր ցուցանիշներ ունենք վարկային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի մասով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նրա խոսքով, բացի նրանից, որ մենք կունենանք պետական պարտքի ավելի ցածր անվանական ցուցանիշ, կունենանք նաեւ պարտք/ՀՆԱ հարաբերակցության համեմատաբար ցածր ցուցանիշ:

«Մենք կանխատեսել էինք 2019-2021 թվականների միջնաժամկետ ծրագրով, որ պետական պարտքի ցուցանիշը աստիճանաբար կիջնենք 50 տոկոսի շեմից ներքեւ, բայց այդուհանդերձ, 2019-ին կլինի 50 տոկոսից բարձր, բայց հիմա կարծում ենք, որ այն տարեվերջին կլինի 49 տոկոսից փոքր ինչ ավելի: Իսկ 2020 թվականի բյուջեով ակնկալում ենք, որ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի մոտ 48,2 տոկոս»:

Նա ընդգծեց, որ Հայաստանը նվազ պարտքի բեռ ունեցող երկիր է համարվում. «Մենք նաեւ ունենք ակնառու ձեռքբերում կապված մեր 2020 թվականին մարման ենթակա եվրապարտատոմսերի վերաֆինանսավորման գործառնության հետ: Նախկինում երբ շրջանառվում էր պետական պարտքի թեման, նշվում էր, որ 2020 թվականին մենք պիկ ենք ունենալու պարտքի սպասարկման առումով եւ արդյոք մեր կարողությունները մեզ հնարավորություն տալու են դա հաղթահարել:

Հիմա ուրախությամբ արձանագրում եմ, որ այդ հարցն այլեւս ակտուալ չի, որ հնչի, որովհետեւ մենք կարողացանք հարթեցնել 2020 թվականին պարտքի սպասարկման գրաֆիկը, ընդ որում ոչ միայն չափի, այլեւ պայմանների իմաստով: Կարելի է արձանագրել, որ իրավիճակի նկարագրությունը կտրուկ փոխվեց, մեզ տրամադրվեցին միջոցներ, որոնք ավելի նպաստավոր են եւ կարող էին տրամադրվել մոտ 4 անգամ ավելի, քան մենք կարիք ունեինք»,-ասաց նախարարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Քաղաքացու մոտ պետք է ձևավորվի համոզմունք, որ պետական իշխանությունը չի գողանում». քննարկվել է ՀՀ հարկային բարեփոխումների հայեցակարգը

Ջանջուղազյանը՝ կրճատումների մասին. փաստաթղթում չկա կոնկրետ թիվ |panarmenian.net|

ԱԺ-ն դեմ քվեարկեց ֆինանսների նախարարի հրաժարականի առաջարկին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.