Մոսկվայում և Թբիլիսիում չեն հաստատում Վրաստանի իշխանության ներկայացուցիչների այցը ՌԴ |aliq.ge|

aliq.ge: Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի հայտարարությամբ, այս պահի դրությամբ գոյություն չունի Վրաստանի իշխանության ներկայացուցիչների Ռուսաստան այցի կազմակերպման ծրագիր: «Ոչ մի այց չի նախատեսվում»,- ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում հայտարարել է Ռուդենկոն:

Մի քանի օր առաջ վրացական լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ հնարավոր է նոյեմբերին կայանա Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի այցը Ռուսաստան: Գախարիան «Ռուսթավի 2»-ի հետ զրույցում նա չի հաստատել այս լուրը:
Վրաստանի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի այցերը դադարեցին 2008 թվականի պատերազմից հետո:

Հիշեցնենք՝ 2019 թվականի սեպտեմբերի 26-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում 2008-ից հետո առաջին անգամ տեղի ունեցավ ՌԴ և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.