tert.am: Մոսկվայի քաղաքապետարանի մոտ ոստիկաններ են հավաքվել, գրում է meduza.io-ն: Այսօր այնտեղ իշխանությունների հետ չհամաձայնեցված բողոքի ակցիա է սպասվում, որի մասնակիցները պահանջում են Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների անկախ թեկնածուների գրանցում:
Հաղորդվում է, որ քաղաքապետարանի շենքի հարևանությամբ Մոսկվայի բնակիչ է բերման ենթարկվել, որը, ըստ աղբյուրի, առավոտյան վազքի էր դուրս եկել:
Բերման ենթարկված անձն «ОВД-Инфо»-ին պատմել է, որ վազքի ժամանակ, նկատելով ոստիկաններին, կանգնել է և լուսանկարել նրանց: Նրա խոսքով՝ բերման ենթարկման ժամանակ նա ոտքի վնասվածք է ստացել: