Վրաստանի վարչապետի թեկնածու Է առաջադրվել ՆԳ նախարարության ղեկավար Գիորգի Գախարիան |armenpress.am|

armenpress.am։ «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը վարչապետի պաշտոնից Մամուկա Բախտաձեի հեռանալուց հետո այդ պաշտոնում առաջադրել Է ՆԳ նախարարության ղեկավար Գիորգի Գախարիայի թեկնածությունը: Այդ մասին սեպտեմբերի 3-ին կայացած բրիֆինգում հայտարարել Է կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին:

«Քաղխորհրդում ես ներկայացրեցի Գիորգի Գախարիայի թեկնածությունը եւ լիակատար աջակցություն ստացա»,- ասել Իվանիշվիլին: Գախարիան առավել մեծ ժողովրդականություն վայելող նախարարներից մեկն Է, բայց նրա անունը սկանդալային դարձավ հունիսի 20-ին Թբիլիսիում տեղի ունցած իրադարձությունների ընթացքում:

Այն ժամանակ հանրահավաքի հազարավոր մասնակիցներ, որոնք բողոքում Էին ռուս պատգամավորների Թբիլիսի այցի դեմ, հատուկ նշանակության ուժերի կողմից ցրվեցին խորհրդարանի վրա գրոհելու իրենց փորձից հետո, տուժեցին հարյուրավոր մարդիկ: Դրանից հետո շարունակական ակցիաներ են անցկացվում Գախարիայի պաշտոնաթողության պահանջով:

Ակցիաների մասշտաբները կրճատվել են, բայց դրանք շարունակվում են: Պարբերաբար Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ, ինչպես նաեւ այլ խոշոր քաաղաքներում ցուցարարներ են հայտնվում, որոնք պահանջում են նախարարի հրաժարականը:

Մամուկաա Բախտաձեն, որը կառավարությունը գլխավորում Էր 2018 թվականի ամռանից, նախօրյակին հայտարարել Է իր պաշտոնաթողության մասին:

«Զարգացման շրջանակն ստեղծված Է, ուստի ես որոշում ընդունեցի հրաժարական տալ, քանզի գտնում եմ, որ կատարել եմ իմ առաքելությունն այս փուլում»,-գրել Է Բախտաձեն Facebook-ի իր Էջում:

Նա նաեւ ասել Է, որ չի պատրաստվում մնալ ակտիվ քաղաքականության մեջ: Նախկին վարչապետի խոսքով՝ կուսակցությունը կարող Է այլ կարծիք ունենալ իր ապագայի վերաբերյալ, սակայն ինքը գտնում Է, որ կատարել Է իր առջեւ դրված նպատակներն ու խնդրիրները, եւ տվյալ փուլում իրեն չի տեսնում ակտիվ քաղաքականության մեջ:

Օրենքի համաձայն, վարչապետի պաշտոնաթողությունից հետո լիազորությունները վայր Է դնում ամբողջ կառավարությունը: Նախարարները կշարունակեն իրենց պարտականությունները կատարել մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի հաստատումը:

Ըստ Վրաստանի նոր Սահմանադրության, վարչապետի պաշտոնաթողությունից հետո երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը պետք Է վստահություն հայտնի պաշտոնի նոր հավակնորդին, նախարարների կաբինետի կազմին եւ կառավարության ծրագրին: Վարչապետի թեկնածությունը կարող Է առաջադրել խորհրդարանական ընտրություններում լավագույն արդյունքն արձանագրած կուսակցությունը (այժմ դա «Վրացական երազանքն» Է):

Կառավարության նոր կազմի հաստատման համար անհրաժեշտ Է օրենսդիր մարմնում ապահովել ձայների մեծամասնությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.