tert.am։ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտնել է հրաժարական տալու մասին: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, կառավարությունը վայր է դնում լիազորությունները:
«Ես որոշել եմ հրաժարական տալ, քանի որ գտնում եմ, որ կատարել եմ իմ առաքելությունն այս փուլում»,- գրել է Բախտաձեն իր ֆեյսբուքյան էջում:
Օրենքի համաձայն՝ նախարարները կշարունակեն կատարել իրենց պարտականությունները մինչ կառավարության նոր կազմի հաստատումը: