shantnews.am։ Ռուսաստանում գործող օրենսդրությունը 2017 թվականից արգելում է օտար պետությունների վարորդական իրավունք ունեցողների արգելում է մեքենա վարելով աշխատել ՌԴ տարածքում, բացառությամբ այն երկրների, որոնց երկրորդ պետական լեզուն ռուսերենն է։ Սրա հետևանքով Հայաստանում վարորդական իրավունք ստացած վարորդները խնդրի առաջ են կանգնած։
Այս մասին ՀՀ ԱԺ հանձնաժողովներից մեկում անցկացված քննարկման ժամանակ հայտնեց Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։ Նա ասաց, որ ներքին կարգով այս հարցը ամեն տարի լուծվում է։ Մասնավորապես 2017 թվականին, ապա նաև 2018 և 2019 թվականներին ՀՀ ոստիկանապետի և Ռուսաստանի ներքին գործերի նախարարների համաձայնությամբ այդ սահմանափակումը չի տարածվում Հայաստանի վրա։
Սակայն, ըստ Տողանյանի, հարցը վերջնական լուծում չի ստանում։ Եվ խնդիրներից մեկն էլ այն է, որ ԵԱՏՄ ներսում մյուս պետությունները համաձայնության չեն գալիս, քանի որ Հայաստանից բացի, մյուսները խնդիրներ չունեն այս հարցում։ Ղազախստանը, Ղրղզստանը և Բելառուսը ներառված են բացառությունների շարքում և այնտեղի վարորդական իրավունքներով հնարավոր է աշխատել Ռուսաստանում։