Եվրամիությունը հանդես Է եկել ԳՀՀԾ-ի պահպանման եւ Հորմուզի նեղուցում ապաԷսկալացման օգտին |armenpress.am|

armenpress.am։ Եվրամիության (ԵՄ) երկրների արտաքին գործերի նախարարությունների (ԱԳՆ) ղեկավարները Հելսինկիում կայացած բանակցություններում հավանություն են տվել Իրանի հետ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պահպանմանը, Հորմուզի նեղուցի շուրջն իրադրության ապաԷսկալացման ջանքերին: Այդ մասին հայտնել Է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

Հելսկինկիում տեղի են ունեցել ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարների ոչ ֆորմալ բանակացություններ, որոնց արդյունքները մամուլի ասուլիսում ամփոփել Է Մոգերինին, հեռարձակումը կատարվել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) կայքում: Մոգերինիի խոսքով՝ Մերձավոր Արեւելքի իրադրության քննարկման շրջանակներում նախարարները արծարծել են, մասնավորապես, Սիրիայի իրադրությունը:

«Ընդհանուր հավանություն տրվեց ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ (Գեյր) Պեդերսենի աշխատանքին, սահմանադրական հանձնաժողովի ստեղծման ջանքերին, ինչպես նաեւ անհանգստություն հայտնվեց Իդլիբի իրադրության առթիվ»,- ասել Է նա լրագրողներին:

Բացի դրանից, Եվրամիության երկրները կրկին հանդես են եկել հաջակցություն «ԳՀՀԾ-ի ամբողջական կատարման եւ պահպանման»: «ԵՄ-ն բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի այդ պայմանագիրը մնա ուժի մեջ»,- ասել Է Մոգերինին: Նախարարները նաեւ արծարծել են Հորմուզի նեղուցի շուրջն ստեղծված իրադրությունը:

Եվրամիության դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ «հիմնական ուղերձն այն Է, որ անհրաժեշտ Է խուսափել հետագա Էսկալացիայից, հնարավորություններ գտնել երկոսության եւ տարածաշրջանում համագործացության համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:-0-/34/ 16.09

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Democracy is irreversible in Armenia” – Council of Europe Action Plan 2023-2026 officially launched in Yerevan

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.